ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Այո, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, չեմ տիրապետում. Արծրուն Հովհաննիսյան

Այո, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, չեմ տիրապետում. Արծրուն Հովհաննիսյան
15.10.2020 | 10:35

Պաշտպնության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրում հատկապես Արցախի հոսպիտալներից մեկի թիրախավորումը: Չնայած, նշում է, թշնամու վարքագիծը զարմանալու չէ, քանզի հակառակորդը մինչ այդ էլ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր հրթիռակոծել:


Հայ ու ադրբեջնցի գերիների մասին Հովհաննիսյանը հստակ ոչինչ ասել կարող: Բացատրում է՝ ադրբեջանական կողմն այդ մասին տվյալներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում, հետևաբար դժվար է ասել՝ գերիները քանիսն են, ինչ վիճակում են և այլն: Ինչ վերաբերում է ադրբեջանցի գերիներին, ապա ՊՆ ներկայացուցիչն ավելացնում է. «Այո, մեզ մոտ էլ կան գերիներ, բայց թե քանիսն են, որտեղ են, ինչ վիճակում են, նման տեղեկությունների չեմ տիրապետում»:

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ